Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ինչպես ազատվել անցանկալի մազերից

Ինչպես ազատվել անցանկալի մազերից

Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թարթիչները, հոնքերը եւ այլն: Եվ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը:

 

Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի` ցանկալի եւ անցանկալի, հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:

 

Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա հնարավոր է թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում անցնում է: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ:

 

Ակնամոմով եւ նման եղանակներով էպիլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից: Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու, թողնելով մի որոշ ժամանակ, պոկում էին անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Էպիլյացիան` կախված մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:

 

Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա եւ, քսելուց 10-15 րոպե հետո, առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածի վրա: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ: Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Այնպես որ` կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է ձեզ համար նախընտրելի:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. thefashion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Սոնա

23.03.2015

Բարև Ձեզ: Կարելի է՞ արդյոք հղիության ընթացքում (2-րդ եռամսյակ) փորի և մեջքի հատվածում անել բիոէպիլյացիա (ոսկի միջոցով): Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի Սաթ, բարև Ձեզ: Տվյալ հատվածի աղվամազերի կոշտանալը և երկարանալը կարող է կապված լինել հորմոնալ խանգարումների հետ, ցանկալի է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվության: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա ձեռքերի հատվածում սառնության զգացողությունը կապված է ծայրամասային արյան շրջանառության խանգարման հետ, որը տարբեր պատճառներ կարող է ունենալ:

Սաթ

05.03.2015

Բարև Ձեզ Մեդ-Պրակտիկ, ձեռքերիս մատների հատվածում սառնություն կա: Ինչի հետևանք կարող է դա լինել? Շնորհակալություն:

Սաթ

03.03.2015

Հարգելի Մեդ-Պրակտիկ, բարև Ձեզ, ես դեմքիս և դնչիս տակ կոկորդիս հատվածում ունեմ աղվազազեր, սակայն վերջերս դրանք երկարել և հաստացել են: ինչի պատճառով կարող է դա լինել?? Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

13.02.2015

Հարգելի YANA, ընդհանրապես ցանկալի չէ հեռացնել անցանկալի մազերը ունելիով, այն վնասում և գրգռում է մազապարկը: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք կապտուկները տնային պայմաններում վերացնելու արդյունավետ միջոցներ.

 

https://www.med-practic.com/arm/349/26702/article.more.html

Մեդ-Պրակտիկ

01.02.2015

Հարգելի Marina, հարկավոր է նախ պարզել դա մաշկային որևէ հիվանդության նշան չէ արդյոք: Եթե ոչ մի առողջական խնդիր չկա,ապա դեմքի կարմրությունը ուղղակի օրգանիզմի առանձնահատկություն է, որը կապված է մաշկի  մազանոթների մակերեսային տեղակայման հետ: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք միջոցներ դեմքի  կարմրությունը վերացնելու կամ նվազեցնելու համար.

https://www.med-practic.com/arm/808/19659/article.more.html

https://www.med-practic.com/arm/808/19294/article.more.html

https://www.med-practic.com/arm/article.more.html

YANA

30.01.2015

KNEREQ DEMQIS MAZER@ PINCETOV HERACNELUC KAPTACEL E INCHPES ANEM VOR HETQ@ VERANA

Marina

23.01.2015

Barev dzez xndrum em inch xorhurd ktaq inz tnayin paymannerum? ayteris ev qtis vra un em karmrutyun inchpes azatvem karmrutyunic .kamel inchvor kremner aseq vorov karox em caskel karmrutyun@:(:(:(xndrum em ogneq

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Gohar,դնչի,կզակի  հատվածում նորմայում կան աղվամազեր,սակայն եթե նկատում եք ավելի մուգ,կոշտ մազերի աճ նշված հատվածներում,դա վկայում է էնդոկրին խանգարման մասին:Նշենք նաև,որ նման խանգարումները ուղեկցվում են նաև այլ ախտանիշներով` դաշտանային ֆունկցիայի խանգարում,ճարպակալում,մազաթափություն,դեմքի վրա կորյակների առաջացում,մազերի աճ պտուկների շրջանում և այլն:

gohar

01.01.2015

barev dzez....karoxeq asel dnchi shrjanum mazer ajel@ inchvor xndri patchar e?

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի  MERI, անցանկալի մազերը հեռացնելիս աշխատեք ընտրել հնարավորին չափով  անվտանգ, արդյունավետ և Ձեր  մաշկին համապատասխանող միջոց: Ցանկալի է կատարել մազերի հեռացում մասնագիտացված կենտրոններում, որտեղ ավելի ճիշտ կարող են խորհուրդ տալ Ձեր մաշկին հարմար մազահեռացման տարբերակը: Ունելիով (պինցետով)  մազերը հեռացնելիս Դուք վնասում, գրգռում  եք մազարմատը, որից կարող է առաջանալ մազարմատի բորբոքում: Ձեր դեպքում հարկավոր է նախ վերացնել բորբոքումը, այնուհետև մտածել մազերի հեռացման մասին: Եթե համոզված եք, որ չկա մազարմատի բորբոքում, այլ ընդամենը կապտւկ է, ապա կարող եք օգտագործել հեպարինի քսուկ, կատարել կամֆորայի յուղով տեղային մերսում: Եթե առկա է մազարմատի բորբոքում և նշված միջոցները օգուտ չեն տալիս, ապա պետք է դիմել մաշկաբանի՝ համապատասխան բուժում ստանալու համար:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Meri, հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:

meri

23.11.2014

dashtanayin cikl@ ankanone uzumem imanal o karoxe ognel indz

MERI

14.11.2014

BAREV CEZ,VONC KAROX EM VERACNEL ANCANKALI MAZERN PINCETOV HANELU PATCHAROV ARAJACAC KAPTUKIC,VORN ARDEN BAVAKANIN ERKAR JAMANAK E VOR KA,XNDRUM EM OGNEQ

vandam

23.08.2014

inchpes

lili

12.08.2014

https://www.facebook.com/pages/Express-Lazer/465672493487794?ref=hl

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Marine, խնդրի միակ լուծման տարբերակը դիմել լազերային մազահեռացմանը:

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի GAYANE, դեմքի անցանկալի մազերի հեռացման բազմաթիվ միջոցներ կան, սակայն նպատակահարմար է դիմեք բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի:  

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի lilit, բարև Ձեզ, ստորև ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔ խորագրի հղումն է, որտեղ Դուք կարող եք գտնել տարբեր հոդվածներ մազերի հեռացման մասին:

https://www.med-practic.com/arm/809/article.html

Marine

01.07.2014

barev dzez....es mi xndir unem ete karox eq ogneq xndrum em im tevataki mazer@ mtnum en mashkis tak ev pzukner en arajanum inch xorhurd ktaq dranic azatvelu hamar

GAYANE

26.06.2014

BAREV DZEZ KA MI MIJOC VOR QSENQ DEMQIN EV MAZER@ TAPVEN ARANC EPILACIAYI KARDACEL EM VOR MARGANCOVKAYI LUCURT@ QSELUC HETO MAZER@ TAPVUM EN BAYC CHEM HAMARCAKVUM OGTAGORCEL VOR CHVNASEM DEMQS INCH XORHURD KTAQ SHNORHAKALUTYUN

lilit

17.06.2014

knereq es uzum em imanal ka mi bnakan ,tan paymannerum irakanacvox ev ardyunavet mijoc

Մեդ-Պրակտիկ

27.04.2014

Հարգելի Գոհարիկ, բարև Ձեզ, անցանկալի մազերից ազատվելու Ձեր նշած մեթոդի պրակտիկ կիրառության մասին տվյալների չենք տիրապետում, համացանցային ֆորումներում նույնպես չգտանք, ուստի որևէ խորհուրդ տալ չենք կարղ, սակայն կարող ենք  նշված միջոցին վերաբերող հոդվածի հղում տրամադրել.

http://china-shop777.ru/maslo-muravinyx-yaic-tala-dlya-udaleniya-nezhelatelnyx-volos-navsegda-20-ml-pr-vo-turciya/

Goharik

25.04.2014

demqi mazeric @ndmisht azatvelu hamar inc xorhurd en tvel mrjyuni dzvi yux ogtagorcel inch kaseyiq dra masin ogut kta te che?

Մարիամ

14.04.2014

Es unem tria beauty lazerayin epilyator,vor@inqs ogtagorcum em ev bavakanin ardyunavet e,ete cankutyun kunenaq dzez el kanem matcheli gnerov 091 888 662

Մեդ-Պրակտիկ

11.03.2014

Հարգելի Karina, բարև Ձեզ, դաշտանային ցիկլի խանգարումները վկայում են նաև հորմոնալ խանգարումների մասին, որոնց արդյունքում կարող են առաջանալ նաև մազակալման խնդիրներ: Հարկավոր է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, ով ավելի մասնագիտացած է նման խնդիրներում:

Karina

06.03.2014

barev dzez xndrum em patasxaneq im harcin,im dashtayin cilk@ ankanon e ev ayd patcharov im demqin ev marmni vorosh maserin achumen ancankali mazer,inchpes karox em azatvel ayd mazeric??

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Աննա, բարև Ձեզ, նկարագրած մազակալումը կարող է լինել մակերիկամի ֆունցիայի խանգարման հետևանքով: Խորհուրդ չենք տալիս մեխանիկական ճանապարհով մազահեռացման մեթոդներին դիմել, քանի որ դրանք հետագայում կնպաստեն ավելի շատանալուն, միայն լազերային էպիլյացիան կարող է արմատապես օգնել: Սակայն մինչ նման որոշում կայացնելը խորհուրդ ենք տալիս դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգ մասնագետի խորհրդատվության:

Աննա

19.01.2014

Բարև ձեզ կներեք ինձ հետաքրքիր է ինչպես ազատվել դնչի վրայի անցանկնալի մազերից և ինչը կարող եմ պատճառ հանդիսանալ դնչի վրա մազեր աճելուն՚՚՚՚՚????

Մեդ-Պրակտիկ

01.08.2013

Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, առաջին հերթին պետք է հրաժարվել մազահեռացման սարքից, որից օգտվում եք, քանի որ առաջին հավանական պատճառը նա կարող է լինել, փորձեք այլ մեթոդ։ Եթե շարունակվի մազերի ներաճը, դիմեք մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվության։

Կարդացեք նաև

Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am
Կրծքի կաթից պատրաստված օճառը բուժել է էկզեման. news.am

Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am

Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Ճի՞շտ է, որ մսակերներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս. news.am
Ճի՞շտ է, որ մսակերներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս. news.am

Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը:  Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ստեղծվել են ինքնամաքրվող սրբիչներ. 1in.am
Ստեղծվել են ինքնամաքրվող սրբիչներ. 1in.am

JPLiving SilverBamboo-ն դա ինքնամաքրվող սրբիչ է, իսկ ապագայում հնարավոր է նաև` հագուստ: Այժմ JPLiving SilverBamboo նախագիծը ֆինանսավորում է հավաքում Kickstarter-ում, հայտնում է newsyou.info-ն...

Գիտնականները համարում են, որ ատամի մածուկները կարիեսի դեմ չեն օգնում. 1in.am
Գիտնականները համարում են, որ ատամի մածուկները կարիեսի դեմ չեն օգնում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am
Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am

Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Մաքրությունը ոչ միշտ է պայքար հիվանդությունների դեմ. news.am
Մաքրությունը ոչ միշտ է պայքար հիվանդությունների դեմ. news.am

Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում...

Ատամների ամենօրյա խնամքը կօգնի խուսափել վտանգավոր հիվանդություններից. 1in.am
Ատամների ամենօրյա խնամքը կօգնի խուսափել վտանգավոր հիվանդություններից. 1in.am

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Թղթե սրբիչնե՞ր, թե՞ ձեռքերը չորացնող էլեկտրական սարքեր. news.am
Թղթե սրբիչնե՞ր, թե՞ ձեռքերը չորացնող էլեկտրական սարքեր. news.am

Ձեռքերը չորացնելու մեքենայացված էլեկտրական սարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology...

Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ
Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ

Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա
Ըմպելիք, որը պետք է խմել ուտելուց հետո, որ ատամները չփչանան. 1in.am
Ըմպելիք, որը պետք է խմել ուտելուց հետո, որ ատամները չփչանան. 1in.am

Բանջարեղենային կոկտեյլները պարունակում են բջջանյութ, ամինաթթուներ և վիտամիններ, որոնք բարերար ազդեցություն են ունենում մաշկի, մազերի և եղունգների առողջության ու գեղեցկության վրա: Այդ ըմպելիքները պարբերաբար օգտագործեք...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Անվնա՞ս են խոնավ անձեռոցիկները. 1in.am
Անվնա՞ս են խոնավ անձեռոցիկները. 1in.am

Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում...

Ատամները տնային պայմաններում սպիտակեցման հեշտ եղանակ. tert.am
Ատամները տնային պայմաններում սպիտակեցման հեշտ եղանակ. tert.am

Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որն ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում: Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը...

Արծաթ պարունակող գուլպաները կօգնեն վերացնել ոտքերի հոտը.
Արծաթ պարունակող գուլպաները կօգնեն վերացնել ոտքերի հոտը.

Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից...

Օճառը կարող է մաշկի անակնկալ ծերացման պատճառ դառնալ. 1in.am
Օճառը կարող է մաշկի անակնկալ ծերացման պատճառ դառնալ. 1in.am

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբակտերիալ օճառները վնասակար են առողջության համար: Պարզվել է, որ մեր մաշկի մեջ կան մանրէներ, որոնք կարող են պայքարել կնճիռների և պիգմենտացիաների դեմ...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ